Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ում Պորտուգալիայի դեմ խաղից առաջ, որը կկայանա վաղը՝ հուլիսի 5-ին, կիսվել է պորտուգալացի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Նա միշտ հարձակողական սպառնալիք է: Նա անհրաժեշտ հմտություններ ունի գոլ խփելու և առանցքային խաղացող լինելու համար։ Նա ունի այդ ամենը: Նա առաջվա պես շատ լուրջ մրցակից է մնում»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։