Գերմանիայի հավաքականը մի շարք միջոցներ է ձեռնարկել Հերցոգենաուրախում գտնվող իր մարզաբազան պաշտպանելու համար, որպեսզի Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչները քառորդ եզրափակչում կայանալիք դիմակայությունից առաջ չիմանան Բունդեսթիմի խաղի տակտիկական նրբությունները։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգությունն ապահովելու նպատակով մարզական բազայի տարածքը, ներառյալ մոտակա փողոցները, հսկվում են հեծյալ ոստիկանների կողմից։ Բացի դրանից, կողքով անցնող մարդկանց ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, որոնք բարձր երաժշտություն են միացնում իրենց բջջային հեռախոսներով՝ խլացնելու համար Գերմանիայի հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանի հրահանգներն ու խաղացողների բղավոցները։
Եվրո 2024-ի Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 5-ին։