Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Նիդերլանդներ-Թուրքիա խաղին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Էրդողանը հանդիպմանը ներկա գտնվելու որոշում է կայացրել Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի հետ կապված սկանդալի ֆոնին։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Եվրո-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի դեմ խաղում (1։2) խփած գոլը տոնելիս ցուցադրել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» նշանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Դեմիրալի կատարած գործողության նկատմամբ։
Հիշեցնենք, որ Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին ժամը 23։00-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ։