Հռոմեական «Լացիոն» պայմանագիր է կնքել «Սալերնիտանայի» հարձակվող Լում Չաունայի հետ։
Այդ մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 20-ամյա Չաունայի տրանսֆերը հռոմեացիներին արժեցել է 8 միլիոն եվրո, իսկ նրա անձնական պայմանագիրը նախատեսված է հինգ մրցաշրջանով՝ մինչև 2029 թվականը:
Անցած մրցաշրջանում Լում Չաունան «Սալերնիտանայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: