«Մանչեսթեր Յունայթեդը» հուսով է, որ այս ամառ կկարողանա ձևակերպել «Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիխտի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ՝ համաձայնեցնելու պայմանագրի մանրամասները։
Ինքը՝ Դե Լիխտը, դեմ չէ կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակելուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության համար կարող է պահանջել 70 մլն եվրո։
Դե Լիխտը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։