Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ֆերնանդո Մարտինը հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտանշաններով, տեղեկացնում է Marca-ն։
72-ամյա Մարտինը տեղափոխվել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը։
Ֆերնանդո Մարտինը Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականին երկու ամիս ժամկետով։ Ֆլորենտինո Պերեսի հրաժարականից հետո նա կատարել է նախագահի պարտականությունները մինչև Ռամոն Կալդերոնի ընտրվելը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 76 տարեկանում մահացավ Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը, ում մոտ կորոնավիրուս էր եղել։