«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի կինը՝ Սավաննա Ջեյմսը, պատասխանել է սոցիալական ցանցերում իր և ամուսնու մասին հայտնված հումորային գրառմանը։ Գրառումը հայտնվել է Սավաննայի և Լեբրոնի որդու՝ Բրոննիի «Լոս Անջելես» տեղափոխությունից հետո։
«Պարզվում է, որ Լեբրոն Ջեյմսը քնում է իր նոր թիմակցի մայրիկի հետ»,- ասվում է գրառման մեջ։
Նշենք, որ ի պատասխան Սավաննան գրառումը տեղադրել է սոցիալական ցանցի իր էջում՝ ավելացնելով մի քանի ծիծաղող էմոջիներ: Հիշեցնենք, որ երիտասարդ խաղացողը «Լեյքերսի» կողմից ընտրվել է 2024 թվականի NBA-ի դրաֆթում։