Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է Ատլանտայի (ԱՄՆ) «Մերսեդես-Բենց» մարզադաշտի խաղադաշտի մասին, որտեղ կայացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի բացման հանդիպումը Կանադայի հավաքականի հետ։
«Խաղադաշտի վիճակը սարսափելի էր։ Շատ խորդուբորդ էր:
Մարզադաշտերը պետք է բարելավվեն այս առումով, այլապես Ամերիկայի գավաթը միշտ ավելի ցածր մակարդակով կանցկացվի, քան Եվրոպայի առաջնությունը»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Արգենտինայի և Կանադայի ընտրանիների հետ նույն խմբում են նաև Պերուի և Չիլիի հավաքականները։ Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 15-ը: