Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի շրջանակում այսօր ուժերը չափեց Գվատեմալայի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 89-57 հաշվով։
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 21 միավոր, ևս 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հունիսի 23-ին մեր թիմը կհանդիպի Իտլանդիայի հավաքականի հետ։