Լոս Անջելեսում կայանալիք բասկետբոլի միջազգային մրցաշարի վայրը փոխվել է։ Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ Cal State LA համալսարանական արենան ժամանակավորապես փակվել է։
Հայաստանի, Իռլանդիայի և Գվատեմալայի հավաքականների միջև հանդիպումները Cal State LA-ի փոխարեն կանցկացվեն Crescenta Valley High School-ում։
Հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը փոփոխության չեն ենթարկվել: