«Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան բացատրել է, թե ինչու ակումբը դեռևս չի հայտարարել նոր պայմանագրի մասին հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։
«Լաուտարոյի հետ պայմանագրի երկարաձգումը գրեթե ավարտված է, մնացել է միայն նրա ստորագրությունը։ Հեշտ չէ, քանի որ նա այժմ Արգենտինայի հավաքականում է: Սակայն համաձայնագրի շրջանակներում մնացած բոլոր աշխատանքներն արդեն ավարտված են»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում TMW Radio-ն։
Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը իտալական ակումբում հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։