«Պորտուի» պաշտպան Պեպեն կհեռանա ակումբից։ Այս մասին հայտարարել է «վիշապների» նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը։
«Այն, ինչ ես, ինչ-որ իմաստով, հասկացրեցի Պեպեին, այն է, որ նրա ամբողջ ապագան կապված է «Պորտուի» հետ՝ կա՛մ էմոցիոնալ, կա՛մ նույնիսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից:
Ինչ վերաբերում է նրա ներկա լինելը թիմում որպես «Պորտուի» խաղացող, ապա դա տեղի չի ունենա:
Պատճառները, թե ինչո՞ւ․․․ ցավոք, դա չէր կարող տեղի ունենալ, նրան հստակ բացատրեցինք։ Այնուամենայնիվ, մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրա կարիերային»,- ֆունկցիոների խոսքերն է մեջբերում Record-ը։