Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում 5-1 հաշվով հաղթեց Շոտլանդիային։
Գերմանիայի հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանը 36 տարեկան է։ Նա խաղադաշտ բաց թողեց 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերին։ Սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մարզիչը խաղադաշտ է դուրս բերում իրենից ավելի տարեց ֆուտբոլիստի։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, ով այժմ 36 տարեկան 327 օրական է, դարձել է նաև Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ մարզիչը։ Նագելսմանը գերազանցել է Սլովենիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սրեշկո Կատանեցի ռեկորդը, որը Եվրո-2000-ի ժամանակ 36 տարեկան 333 օրական էր։
Հիշեցնենք, որ Նագելսմանը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերին։