«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը չի հեռանա «Լիվերպուլից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ չնայած «Ալ Նասրի»՝ նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը դարձնելու առաջարկին: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա ֆուտբոլիստը ոգևորված է Առնե Սլոթի՝ «Լիվերպուլ» գալով։ Վան Դեյկը ցանկանում է նրա հետ աշխատել նույն թիմում։
Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Այդ ժամանակից ի վեր 32-ամյա պաշտպանը «կարմիրների» կազմում անցկացրել է 270 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: