Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է «Բարսելոնայում» իր աշխատանքի մասին։ Նա խոստովանել է, որ թիմի նախագահից աջակցություն չի ստացել։
«Ես արդեն խոսել եմ այս մասին։ Նախագահից այնքան աջակցություն չեմ ստացել, որքան Չավին։ Այդ ժամանակ ինձ հեռացրին, մենք Մադրիդից հետ էինք մնում ինը միավորով: Իսկ այժմ նրանք հետ էին մնում 10 միավորով։ Հաջողակ լինելու համար պետք է ունենալ նախագահի աջակցությունը»,- Կումանի խոսքն է մեջբերել Sport.es-ը։
Մասնագետը կատալոնական ակումբում աշխատել է 2020-ից 2021 թվականներին։ Թիմի հետ նա նվաճել է Իսպանիայի գավաթը։