26 տարեկանում մահացել է Չերնոգորիայի և «Միլուոլի» դարպասապահ Մատյա Շարկիչը։
Ֆուտբոլիստի մահվան ստույգ պատճառները հայտնի չեն։ Սակայն հայտնի է, որ շաբաթ առավոտյան նա իրեն վատ է զգացել Բուդվայի իր բնակարանում, որտեղ ընկերների հետ է եղել։
««Միլուոլ» ֆուտբոլային ակումբը մեծ ցավով տեղեկացնում է, որ Մատյա Շարկիչը մահացել է 26 տարեկանում։ Ակումբում բոլորն իրենց ցավակցությունն են հայտնում Մատիայի ընտանիքին և ընկերներին այս չափազանց տխուր պահին», — ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Շարկիչը «Միլուոլում» հանդես է գալիս 2023 թվականից։ Մինչ այդ նա խաղացել է «Վուլվերհեմփթոնում», «Սթոք Սիթիում», «Բիրմինգհեմում», «Ասթոն Վիլլայում» և այլ թիմերում։
Չերնոգորիայի հավաքականի կազմում դարպասապահը անցկացրել է 9 հանդիպում։ Նա ազգային հավաքականի կազմում իր վերջին խաղն անցկացրել է հունիսի 5-ին։ Դա ընկերական հանդիպում էր Բելգիայի հետ, որում Չերնոգորիան պարտվեց 0։2 հաշվով։