Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Շոտլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (5:1)։
«Մենք իսկապես լավ խաղացինք: Երկրորդ խաղակեսում բոլորը կենտրոնացած մնացին, բայց հեշտ է գտնել բաներ, որոնցում մենք կարող էինք բարելավել։ Նագելսմանը մեզ ցուցումներ տվեց ընդմիջմանը: Ամենակարևորը մեր դինամիկան ու արագությունն են»,- Ֆուլկրուգի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
A խմբի հաջորդ խաղում Գերմանիան հունիսի 19-ին կխաղա Հունգարիայի հետ, նույն օրը Շոտլանդիան կհանդիպի Շվեյցարիայի հետ։