Կոսովոյի Պրիշտինա քաղաքում ավարտվել են բասկետբոլի 3×3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումները:
Խաղային առաջին օրը Հայաստանը պարտվել է Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականներին, իսկ երկրորդ օրը զիջել է Ալբանիային և Կոսովոյին:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Արեգ Վաթյանի գլխավորությամբ մինչև 19 տարեկան բասկետբոլիստներով: Այս մրցաշարին մասնակցելով՝ Հայաստանն առաջին վարկանիշային միավորներն է վաստակել։
Վերջին անգամ Հայաստանն ընտրական փուլի հանդիպումներին մասնակցել էր 2014 թվականին։