Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձել է Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն խաղացող, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին անցկացրել է 10 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Մադրիդի «Ռեալի» հետ Վինիսիուսը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Եզրափակիչ խաղում մադրիդյան թիմը հաղթել է Դորտմունդի «Բորուսիային» (2:0): Եզրափակիչ խաղում հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 83-րդ րոպեին։