Մադրիդի «Ռեալը», 2։0 հաշվով հաղթելով «Բորուսիային», նվաճեց Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի գավաթը։ Այսպիսով, մադրիդյան թիմը Կառլո Անչելոտիի օրոք 3-րդ անգամ է դառնում Չեմպիոնների լիգյաի հաղթող:
Մինչ այս, Անչելոտիի գլխավորությամբ արքայական ակումբը ՉԼ գավաթին տիրացել էր 2013/2014 մրցաշրջանում՝ եզրափակում առավելության հասնելով Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ, ինչպես նաև 2021/2022 մրցաշրջանում, երբ ուժեղ էր գտնվել «Լիվերպուլից» (1:0):
«Բորուսիայի» հետ այսօր կայացած խաղի հաշիվը 74-րդ րոպեին բացել է «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը, իսկ 83-րդ րոպեին մադրիդցիների առավելությունը կրկնապատկել է հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։0։
Չեմպիոնների լիգայի նախորդ հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է, որը 2022/2023 մրցաշրջանի եզրափակչում 1։0 հաշվով հաղթել է Միլանի «Ինտերին»։