«Լիվերպուլի» նախկին պաշտպան և ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում այսօր կհաղթի Մադրիդի «Ռեալին»։
«Կանխատեսում եմ, որ «Բորուսիան» կհաղթի 2:1 հաշվով»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության վճռորոշ հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Նշենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակով բացարձակ ռեկորդակիր է։ Մադրիդյան թիմն այս մրցաշարում հաղթել է 14 անգամ։ «Բորուսիան» միայն մեկ անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում՝ 1997 թվականին: