Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը եզրափակչի ֆավորիտ է։
«Աշխարհի բոլոր էմոցիաներով հանդերձ, սա հենց այն է, ինչ քեզ հարկավոր է եզրափակիչի համար՝ հանգստություն, վստահություն, սա վայելելու շաբաթ է, գոնե մինչև ուրբաթ: Ավարտը հաջողված է: Մենք պայքարելու ենք մինչև վերջ։
Արդյո՞ք Մադրիդի «Ռեալը» ֆավորիտ է: Մենք չենք մտածում այդ մասին, կարծում ենք, որ կա մրցակից, ով արժանի է եզրափակիչ դուրս գալուն։ «Բորուսիան» իր ետևում թողեց գերազանց որակներ ունեցող թիմերի՝ «Ատլետիկո», ՊՍԺ… Նրանք հիանալի տրամադրվածություն դրսևորեցին։ Մենք համոզված ենք, որ պետք է տանջվել ու պայքարել։
«Բորուսիան» շատ արագ անցնում է հաջորդ մակարդակ, նրանք տրամադրվածությամբ և վճռականությամբ լի թիմ են։ ՊՍԺ-ի դեմ խաղում այն, ինչ ամենաշատը գրավեց իմ ուշադրությունը նրանց վերաբերմունքն էր, եզրափակիչ դուրս գալու ցանկությունը, դա ամենաշատն է առանձնանում և մեզ ամենաշատը անհանգստացնում»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բորուսիա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: