Եվրոպական առաջնությունների մեծամասնությունը, այդ թվում՝ 5 առաջատար լիգաները, դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս պահին հայտնի է կորոնավիրուսով վարակված 28 ֆուտբոլիստի մասին.
Իտալիա
Դանիելե Ռուգանի, Բլեզ Մաթյուիդի (երկուսն էլ՝ «Յուվենտուս»), Հերման Պեսելյա, Պատրի Կուտրոնե, Դուշան Վլախովիչ (բոլորը՝ «Ֆիորենտինա»), Մանոլո Գաբյադինի, Օմար Կոլեյ, Օլբին Էկդալ, Անտոնինո լա Գումինա, Մորտեն Տորսբի, Ֆաբիո Դեպաոլի, Բարտոշ Բերեշինսկի (բոլորը՝ «Սամպդորիա»), Մաթիա Ցականյի («Վերոնա»),Քինգ Փոլ Ակպան Ուդո («Պյանեզե»),
Իսպանիա
Խոսե Լուիս Գայա, Էզեկիել Գարայ, Էլյակիմ Մանգալա (բոլորը՝ «Վալենսիա»), Ու Լեյ, Լեանդրո Կաբրերա (երկոսւն էլ՝ «Էսպանյոլ»), Ժոնաթաս («Էլչե»), Յելկո Ալֆայա («Բերգանտինյոս»),
Գերմանիա
Մաքսիմիլիան Միտելշտեդտ («Հերտա»), Լուկա Կիլիան («Պադերբորն 07»), Յաննես-Կիլիան Հորն, Տիմո Հյուբերս (երկուսն էլ՝ «Հաննովեր-96»),
Անգլիա
Միկել Արտետա («Արսենալ», գլխավոր մարզիչ), Կալում Հադսոն-Օդոյի («Չելսի»), Ջեյմս Բոլտոն, Էնդի Քենոն, Շոն Ռագետ (բոլորը՝ «Պորտսմութ»):