La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Էլ Շաարավին ցանկանում է վերադառնալ իտալական ակումբ:
Այս պահին հարձակվողը հանդես է գալիս չինական «Շանհայ Շենհուա» ակումբում: Հարձակվողը նույնիսկ պատրաստ է գնալ աշխատավարձի զգալի կրճատման, որպեսզի վերադառնա Իտալիայի առաջնություն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վերոնայի» կիսապաշտպան Մատեո Պեսինան գտնվում է «Ռոմայի» հետաքրքրության ոլորտում: