Անգլիական «Պորտսմութի» ֆուտբոլիստներ Ջեյմս Բոլթոնի, Էնդի Քեննոնի և Շոն Ռագեթի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ վարակվածների մոտ գրեթե ոչ մի ախտանիշ չի եղել: Առաջիկա օրերին նրանք կլինեն ինքնամեկուսացման մեջ:
Այս շաբաթ ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները բուժզննում են անցել և հանձնե թեստեր, բայց մինչ այժմ արդյունքների միայն կեսն է պատրաստ:
Վերջերս «Էսպանյոլը» հայտարարեց կորոնավիրուսի վեց դեպքի մասին, որոնք հաստատվել էին ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի շրջանում։