«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Էվանսը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի կասեցումը` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Խոսքը մարդկանց կյանքի մասին է, և սա ամենակարևորն է: Ճիշտ որոշում կայացվեց, մրցաշրջանը պետք է վերսկսվի միայն այն ժամանակ, երբ արդեն ապահով լինի: 30 տարի սպասում ենք չեմպիոնությանը, անհրաժեշտության դեպքում կարող ենք սպասել ևս մի քանի ամիս»,- մեջբերում է Էվանսին Dailymail-ը:
ArmSport-ը անդրադարձել էր ԱՊԼ-ի դադարեցմանը Ի՞նչ է սպասվում մառախլապատ Ալբիոնում. Լիվերպուլը կզրկվի՞ չեմպիոնությունից նյութում։