Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 1 միլիոն եվրո կվճարի «Օլդ Թրաֆորդի» ժամանակավոր աշխատակիցներին, եթե նույնիսկ մրցաշրջանի մնացած խաղերը անցնեն առանց հանդիսականների, հաղորդում է Daily Mail-ը:
Դա վերաբերում է ՝ հասարակական սննդի կետերի, հյուրանոցային համալիրների և ակումբային թանգարանի ժամանակավոր աշխատակիցներին:
Նշվում է, որ դրանց թիվը հասնում է 3000-ի:
Մանչեսթերյան մյուս ակումբը ՝ «Սիթին», դեռ չի պատրաստվում դիմել նման քայլի:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն դադարեցված է: Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է: