2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կրակը հատուկ չվերթով բերվել է Ճապոնիա, հաղորդում է NHK-ն:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Մացուսիմա ռազմական բազայում, որտեղ տեղակայաված են երկրի ռազմաօդային պաշտպանության ուժերը:
Կրակի ընդունման արարողությանը մասնակցել են ՝ օլիմպիական եռակի չեմպիոն Սաորի Յոսիդան (ըմբշամարտ), և ձյուդոյի օլիմպիական չեմպիոն Տադահիրո Նոմուրան:
The Olympic flame is on its way to #Tokyo2020 🔥
— #Tokyo2020 (@Tokyo2020) March 19, 2020
Tokyo Organizing committee representative Naoko Imoto has received the flame and it will now be transported to Miyagi prefecture in a specially designed #Tokyo2020 lantern. 🇯🇵#OlympicTorchRelay #UnitedByEmotion pic.twitter.com/963rIXeGtQ
Հիշեցնենք, որ Տոկիոյին օլիմպիական կրակը փոխանցելու արարողությունը կայացավ մարտի 19-ին ՝ Աթենքի «Պանաթինայիկ» մարզադաշտում:
Հավելենք, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաքում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, բայց կորոնավիրուսը կարող է խանգարել այդ ծրագրերին: