«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն ամռանը կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբը չի երկարաձգի պայմանագիրը խաղացողի հետ։ Մարսիալն ամռանը կդառնա ազատ գործակալ։
Ֆրանսիացի հարձակվողը մանչեսթերյան թիմում հանդես է գալիս 2015 թվականից։