Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտության մասին (1:2).
«Մենք պետք է ընդունենք այս հանդիպման արդյունքը։ Այստեղ խաղալը հեշտ չէ. «Ատլետիկոն» լավ է պաշտպանվում: Եղան պահեր, երբ նրանք լիովին գերազանցում էին մեզ մենապայքարներում։ Այսպիսով, մենք ընդունում ենք այս պարտությունը:
Դիմակայության ելքը դեռ որոշված չէ։ Մեր ֆուտբոլիստները հանդիպման սկզբում մի փոքր նյարդայնանում էին, սակայն ընդմիջումից հետո մենք այլ թիմ էինք։ Մեր շանսերն այնքան էլ վատ չեն»,- Ջանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
1/8 եզրափակիչում «Բորուսիան» հաղթել է ՊՍՎ-ին (3:1), իսկ «Ատլետիկոն» ավելի ուժեղ է գտնվել «Ինտերից» (2:2, 11 մետրանոցներով՝ 3:2):