Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում այսօր «Ատլետիկոն» Մադրիդում ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։
Արդեն հանդիպման մեկնարկում՝ 5-րդ րոպեին, Դիեգո Սիմեոնեի թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը․ աչքի ընկավ Ռոդրիգո Դե Պոլը։
32-րդ րոպեին մադրիդյան թիմի առավելությունը կրկնապատկեց Լինոն։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսում դորտմունդցիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Ալլերը: Բայց ավելին անել հյուրերին այս խաղում չհաջողվեց։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։