Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոն խոսել է Չեմպիոնների լիգայի՝ Փարիզում կայանալիք խաղում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Պրիսկա Թեվենոն ասել է, որ ՊՍԺ-«Բարսելոնա» առաջիկա հանդիպմանը, որը պետք է կայանա այսօր՝ ապրիլի 10-ին, «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հարձակման սպառնալիքի մասին որևէ ապացույց չկա: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետությունը» սպառնում է ահաբեկչություններ իրականացնել այս շաբաթ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերում։
Երեկ՝ ապրիլի 9-ին, կայացել են Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները՝ «Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» և «Արսենալ» — «Բավարիա»: Այսօր, ՊՍԺ-ից և «Բարսելոնայից» բացի, կխաղան Մադրիդի «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսիան»: