«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման (3-3) լավագույն ֆուտբոլիստ։
Նա խփեց անգլիական թիմի կազմում երկրորդ գոլը։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 17-ին, Մանչեսթերում՝ «Էթիհադ» մարզադաշտում։
«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին խաղում (2-2):