«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը դարձել է «Մնա տանը» չելենջի հերթական մասնակիցը՝ մարդկանց կոչ անելով տանից դուրս չգալ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ:
Տեսանյութը մասնագետը հրապարակել է Instagram-ի իր էջում: Նա, ծիծաղելով, մի քանի հնարք է ցուցադրել զուգարանի թղթով, ինչից հետո կրնկով այն նետել է ուրիշ ուղղությամբ: Անգլիացին մարտահրավեր է նետել «Լիվերպուլում» իր նախկին թիմակից Ջեյմի Կարագերին:
Տեսանյութը կարող եք դիտել Ջերարդի Instagram-ի Storys բաժնում
