Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Մարոկկոյի հավաքականում հանդես գալու Բրահիմ Դիասի որոշման մասին։
«Ես Բրահիմի հետ չեմ խոսել: Ես, հավանաբար, այն մարզիչն էի, ով ավելի շատ ընտրեց նրան, քան մյուսները:
Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Յուրաքանչյուր ոք ազատ է կայացնելու այն որոշումները, որոնք պետք է», — մեջբերում է Իսպանիայի հավաքականի մարզչին Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Բրահիմ Դիասը հայտարարել է Մարոկկոյի հավաքականին միանալու մասին։