Լոնդոնի «Տոտենհեմը» միացել է «Վուլվերհեմփթոնի» պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Նետուի համար պայքարին, հայտնում է Football Insider-ը։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Նյուքասլ Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Նետւոն «Վուլվերհեմփթոնում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Գայլերի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 3 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 42 միլիոն եվրո։ Նետուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է հինգ հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։