«Բարսելոնայի» ղեկավարները հունվարին գաղտնի հանդիպում են ունեցել «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ներկայացուցիչների հետ: Կատալոնացիները ցանկանում էին կազմակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց գործարքը տեղի չի ունեցել։ Այդ մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը:
Նշենք, որ Օբամեյանգի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Հավանաբար, հարձակվողը լքելու է լոնդոնյան ակումբը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» որոշում է կայացրել խաղացողի արժեքի վերաբերյալ․ լոնդոնյան ակումբը ցանկանում է վաստակել գաբոնցի հարձակվոցի տրանսֆերից առնվազն 50 մլն եվրո։