«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հավասարվել է Սերխիո Ագուերոյին Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի «Կոպենհագենի» հետ հանդիպման առաջին խաղակեսին ավելացված երրորդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
Նորվեգացին այժմ Չեմպիոնների լիգայում 37 խաղում 41 գոլ ունի։ Ագուերոն, ով նույնպես խաղացել է «Քաղաքաբնակների» կազմում, նույնքան գոլ է գրանցել 79 խաղում (չհաշված որակավորման փուլերը):
Հոլանդն ու Ագուերոն մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում կիսում են 19-րդ հորիզոնականը։ Ալեսանդրո Դել Պիերոն 42 գոլով 18-րդ տեղում է։