«Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերով: Սպասվում է, որ խաղացողի համար անգլիական գրանդը կպայաքարի ՊՍԺ-ի հետ:
Տրանսֆերը կարող է արժենալ այդ ակումբներից մեկին 60 միլիոն եվրո: «Յուվենտուսը» մտադիր է այդպիսի գումար պահանջել կիսապաշտպանի համար, հայտնում է Calciomercato-ն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լոնդոնի «Չելսին» միացել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար մղվող տրանսֆերային պայքարին։