«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապված բոլորի համար։ Գիտակցում ենք, որ շատ դժվար է լինելու, բայց կփորձենք հաղթանակ տանել։ Այո, սա հեշտ գործ չէ, բայց ես հավատում եմտղաներին։ Մենք կպայքարենք մինչև վերջ»,- Օնանայի խոսքն է մեջբերել UtdPlug-ը։
Հանդիպումը կկայանա կիրակի՝ մարտի 3-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։30-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 26 տուրից հետո 44 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Սիթին» 59 միավորով 2-րդ տեղում է։