Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կյեզան վաղաժամ է ավարտել մարզումը վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։ Նշենք, որ սա իտալացու վեցերորդ վնասվածքն է այս մրցաշրջանում։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել թիմակից Ալեքս Սանդրոյի կոպիտ սահանկումից հետո: Կյեզան փորձել է շարունակել մարզումը, սակայն մի քանի րոպե անց կաղալով հեռացել է խաղադաշտից։
Կյեզան «Յուվենտուսում» է հանդես գալիս 2020 թվականից։