Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Կոպենհագենին»։
Հանդիպումը կայացել է Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում և ավարտվել 3-1 հաշվով՝ հօգուտ անգլիական թիմի։
10-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը։ Խաղակեսի վերջնամասում տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը Մագնուս Մատսոնի գոլի շնորհիվ։ Սակայն ընդմիջումից անմիջապես առաջ անգլիացիները ևս մեկ գոլ խփեցին․ աչքի ընկավ Բերնարդո Սիլվան։ Հանդիպման վերջին րոպեներին Ֆիլ Ֆոդենը սահմանեց վերջնական հաշիվը։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Անգլիայում։