Դարի տրանսֆերը Ֆորմուլա-1-ում. Ինչու՞ և ինչպե՞ս Հեմիլթոնը դարձավ Ֆեռարիի արշավորդ — Armsport.am
8.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

    Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

    Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

    Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

    Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

    Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

    🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

    Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

      Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

      Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

      38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

      Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

      Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

          Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

          Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

          5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

          Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

            Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

            Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

            Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

            Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

            Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

            🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

            Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Ալկարասը 70-րդ հաղթանակն է տարել Մեծ սաղավարտի մրցումներում

              Ջոկովիչը դուրս է եկել Ռոլան Գարոսի կիսաեզրափակիչ. նա 2023 թվականից չի պարտվում Ռոլան Գարոսի կորտերում

              Ջոկովիչը հայտնել է, թե ում է երկրպագելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

              38-ամյա Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

              Ռոլան Գարոս․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Հայ թենիսիստները միջազգային մրցաշարի են մասնակցել Բուլղարիայում

              Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

                  Ջեքի Չանին շնորհվել է կարատեի սև գոտի

                  Հայ մարզիկները մեդալներ են նվաճել կիոկուշին կարատեի ԱԱ-ում

                  5 հայ մարմնամարզիկ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

                  Հայտնի են Հայաստանի աթլետիկայի 2025 թվականի առաջնության հաղթողները

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Դարի տրանսֆերը Ֆորմուլա-1-ում. Ինչու՞ և ինչպե՞ս Հեմիլթոնը դարձավ Ֆեռարիի արշավորդ

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Ավտոսպորտ, Թոփ, Հեղինակային
                  15.02.24 / 22:09
                  0

                  «Ինչպե՞ս չտառապել ռոմանտիզմով բեյսբոլում»,- այսպիսի հարցադրում էր անում Բրեդ Փիթի հերոս Բիլլի Բինին օսկարակիր «Մարդը, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմում: Բնօրինակով, ֆիլմը և գիրքը, որի հիման վրա նկարահանվել է այդ հանճարեղ կինոնկարը, կոչվում են Moneyball կամ «փողի խաղ»: Այն ցույց է տալիս սպորտի զարգացման դինամիկան դեպի մանրակրկիտ հաշվարկված բիզնես։ Տարիների ընթացքում կարծիք է ձևավորվել, որ փողի ու բիզնեսի աշխարհում այլևս տեղ չկա զգացմունքայնությանը, սենտիմենտալիզմին, ի վերջո՝ ռոմանտիզմին։ Թվում է՝ դրանց փոխարինելու են եկել ռացիոնալ մտածելակերպը, ուղիղ ու չոր հաշվարկը։

                  Տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ն ավելի ու ավելի շատ էր հիշատակվում նման կերպ՝ Լյուիս Հեմիլթոնի հայտնի «Cash Is King» («գումարն առաջնային է») մեջբերման շնորհիվ: Վերջին մրցաշրջաններում հենց արքայական ավտոսպորտն է ընկալվել որպես պրագմատիկության մարմնացում, որտեղ պտտվել ու պտտվում են ահռելի գումարներ, որտեղ բիզնես մտածելակերպը չի կարող տեղի տալ։

                  Բայց ոչ, արի ու տես, որ լինում են բացառություններ, այն էլ ինչպիսին, նույնիսկ այստեղ դեռ տեղ կա ռոմանտիկայի ու էմոցիաների համար։ Օրերս տարածվեց սենսացիոն հայտարարություն. Լյուիս Հեմիլթոնը 40 տարեկանում «Մերսեդեսից» տեղափոխվում է «Ֆեռարի»։ Սա տրանսֆերային բում է Ֆորմուլա 1-ում։ 

                  Ինչպես կայացավ տեղափոխությունը

                  Հանուն արդարության պետք է նշել, որ այս տեղափոխությունը կանխատեսելի էր, եթե հաշվի առնենք, որ կողմերը քանիցս բանակցել են նախորդ տարիների ընթացքում։ Անգլիացին բազմիցս խոստովանել է իր սերը իտալական ավտոմեքենաների հանդեպ։ Չնայած «Մերսեդեսում» իր ելույթներին՝ Լյուիսը չի վարանել հետաքրքրություն ցուցաբերել մրցակիցների արտադրանքի նկատմամբ։ Դրա ամենավառ ապացույցն իր անձնական ավտոտնակն է, որտեղ կա «Ֆեռարի» մակնիշի 2 ավտոմեքենա, հատկապես տպավորիչ է նրա եզակի և հազվագյուտ LaFerrari Aperta սուպերքարը:

                  «Երկար տարիներ ես գալիս էի Մոնցա ու լսում էի երկրպագուներին, որոնք ամեն անկյունից ասում էին «Արի «Ֆեռարի», արի «Ֆեռարի»»: Բնականաբար, դա անչափ հաճելի ու նույնիսկ փշաքաղեցնող էր։ Բայց չեմ տեղափոխվում Սկուդերիա, չնայած սա յուրաքանչյուր վարորդի երազանքն ու նպատակն է», — երեք տարի առաջ խոստովանել էր Լյուիսը՝ հավաստիացնելով,- «Ես ունեմ իմ դրդապատճառները՝ ես «Մերսեդեսի» համակարգում եմ 13 տարեկանից ու այստեղ էլ կմնամ մինչև վերջ»։

                  Իրականում, կարմիր թիմի ղեկավարները վերջին տասնամյակում ընդհուպ մի քանի անգամ են մոտեցել աշխարհի ամենատիտղոսակիր արշավորդին։ Բանակցություններում ակտիվության գագաթնակետը գրանցվել է 2017-2019 թվականներին։ Բանը հասել է նրան, որ աստղային «հաճախորդի» հետ ընթրել է անձամբ Պիերո Ֆեռարին՝ լեգենդար Էնցո Ֆեռարիի որդին, մի փոքր ավելի ուշ՝ արդեն ընկերության նախագահ Ջոն Էլկանը։ Այնուամենայնիվ, Լյուիսն այդ ժամանակ քաջ գիտակցում էր, որ «արծաթե թիմն» այդ պահին ավելի ուժեղ է ու կարող է պայքարել չեմպիոնության համար։ Բրիտանացի արշավորդն ավելի շուտ այս բանակցությունները օգտագործեց, որպես «Մերսեդեսի» վրա ճնշում գործադրելու միջոց, և, ի վերջո, պայմանագիր կնքեց «Մերսեդեսի» հետ իրեն հարմար պայմաններով՝ տարեկան 63 մլն դոլար արժողությամբ։ Որոշումը, ինչպես ցույց տվեց ժամանակը, ճիշտ էր. Լյուիսը նվաճեց իր 7-րդ չեմպիոնական տիտղոսը, իսկ «կարմիրները» երկար ժամանակով դուրս մնացին չեմպիոնական պայքարից։

                  Սակայն վերջին տարիների ընթացքում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ստիպեցին Լյուիսին փոխել իր որոշումը։ «Մերսեդեսը» և «Ֆեռարին»-ն 2023 մրցաշրջանն ավարտեցին մոտավորապես նույն դիրքերում։ Նոր մեքենաների մասին շատ տեղեկություններ առայժմ չկան, չեն կարող լինել (ուր մնաց 2025-ի համար լինեն որոշակի նորություններ)։ Տրամաբանական հարց է ծագում՝ կա՞ն արդյոք տրանսֆերի ողջամիտ պատճառներ:

                  Հոլանդական RacingNews365-ը ինսայդ է հրապարակել, որի համաձայն «Մերսեդեսից» «Ֆեռարի» է տեղափոխվել կարևոր ինժեներ։ Այդ մասին հայտարարվել է դեռևս նախորդ մրցաշրջանի կեսերին. իտալական թիմը հանրությանը տեղեկացրել է Լոիկ Սերայի տեղափոխության մասին. նա ղեկավարում էր «Մերսեդեսի» մեքենաների կատարողականի բաժինը, սակայն ընդունել է «Ֆեռարիի» առաջարկը և կսկսի աշխատել իտալական թիմում 2025 թվականին: Ինժեների հեռանալու վրա ազդող գործոններից մեկը տարաձայնությունն էր թիմի տեխնիկական բաժնի հետ, որն այն ժամանակ ղեկավարում էր Մայք Էլիոթը։ Սերան կարծում էր, որ թիմը սխալ ուղղությամբ է շարժվում W13 և W14 մեքենաները նախագծելիս: Հեմիլթոնը ժամանակի ընթացքում համաձայնեց ինժեների հետ և հայտարարեց, որ մեքենան ունի թերություններ։ Չգալով ընդհանուր հայտարարի՝ Սերան հեռացավ «Ֆեռարի», բայց կսկսի աշխատել միայն 2025 թվականից՝ պայմանավորված տեխնիկական աշխատողների համար նախատեսված պարտադիր արձակուրդով։ Սա Ֆորմուլա 1-ի կանոնակարգի պարտադիր կետ է։

                  Ֆինանսական կողմերը

                   «Ֆեռարիի» գլխավոր ինսայդեր Լեո Տուրինին բլոգում գրում է, որ ֆինանսական կողմը ոչ մի դեր չի խաղացել։ Ըստ իտալական La Gazzetta dello Sport-ի և La Stampa-ի՝ Լյուիսը միանշանակ գումարային տեսանկյունից չի շահում։ «Ֆեռարին» նրան նույնիսկ ավելի քիչ կվճարի, քան «Մերսեդեսը»: Խոսքը 50 միլիոն եվրո բազային աշխատավարձի մասին է։ «№ 44»-ը, սովորաբար, իմիջային իրավունքներն ամբողջությամբ վերցնում է իրեն, իսկ բոնուսներն ու մարքեթինգային արշավները կնքվում են առանձին գործարքներով։

                  Նույն աղբյուրները գնահատում են վճարումների ամբողջ ծավալը՝ բոլոր հովանավորներով և մրցանակային հավելավճարներով վերցրած։ Ըստ դրա, Հեմիլթոնի հոնորարը կարող է հասնել տարեկան մինչև 87 միլիոն եվրոյի, սակայն դրանց հասնելու համար Լյուիսը պետք է կատարի բոլոր պարտավորությունները, ներկա գտնվի բոլոր միջոցառումներին և հաղթի, հավանաբար, հնարավոր ամեն ինչ։

                  Այստեղ կա մի նրբություն։ Corierre della Serra-ի և Formula1uno.com-ի ինսայդեր Ջուլիանո Դուչեսայի տեղեկություններով, «Ֆեռարիի» տնօրեն Էլկանը Հեմիլթոնին առաջարկել է դառնալ նրա գործընկերը հետագա բոլոր ներդրումներում և նախաձեռնություններում։ Ըստ ինդայդերի՝ «Ֆեռարիի» նախագահը Exor ընտանիքի հիմնադրամի միջոցով խոստացել է առանձին ենթակառուցվածք հատկացնել՝ 250 միլիոն եվրո աշխատանքային կապիտալով, որը կներդրվի յոթակի չեմպիոնի բոլոր բիզնեսներում։

                  Պայմանները շատ առատաձեռն են թվում, բայց, այնուամենայնիվ, Հեմիլթոնն ուներ (կամ կարող էր ստանալ) մոտավորապես նույն պայմանները «Մերսեդեսում»՝ միլիարդատեր Տոտո Վոլֆը, հավանաբար, նման քայլի կգնար և կներգրավեր թիմի երկրորդ ներդրող ու հովանավոր INEOS-ի սեփականատեր սըր Ջիմ Ռեթքլիֆին։ Սակայն, ըստ լուրերի, ավելի մեծ դեր է խաղում բրենդի՝ մինչև 2035 թվականը Հեմիլթոնին «Մերսեդեսի» գլխավոր դեսպան չնշանակելու որոշումը։ Աշխարհի 7-ակի չեմպիոնին դուր չի եկել իր կարիերայի միակ թիմի նման անսպասելի որոշումը և, հետևաբար, նա չի մերժել այլ թիմերի հետ բանակցությունները։

                  Ի՞նչ կշահեն կողմերը

                  «Ֆեռարին» կստանա ոչ միայն մեծագույն չեմպիոնին, նրա մարքեթինգային ներուժը և լրացուցիչ մեդիա ազդեցությունը, այլև, այսպես ասած, անձնակազմի համար գրավչություն. ի վերջո, տեխնիկական ոլորտում բոլոր լավագույնները նույնպես ցանկանում են աշխատել Հեմիլթոնի հետ: Նույն ինսայդեր Լեո Տուրինի խոսքով՝  «Ֆեռարիի» նախագահ Ջոն Էլկանը շատ էր ցանկանում ձեռք բերել Լյուիս Հեմիլթոնին, քանի որ նրա գալը երաշխավորում է ինժեներների և մասնագետների նոր խումբ ձևավորելու հնարավորությունը՝ թիմն ուժեղացնելու համար։ Լոիկ Սերայի տեղափոխությունը միայն ամրապնդում է այս տեսությունը։ Հեմիլթոնը կարող է ստանալ «Ֆեռարիի» նախագահի լիակատար աջակցությունը՝ հենց իր ուզած մեքենան ստանալու համար, և այդ նպատակով էլ կայացավ Հեմիլթոնի տեղափոխությունը:

                  Ի վերջո, ո՞վ չի ցանկանա աշխատել մոլորակի ամենատիտղոսակիր արշավորդի հետ՝ մոլորակի ամենատիտղոսակիր թիմի կազմում։ Այո, լավագույնները կարող են համաձայնվել աշխատավարձի որոշակի կրճատման, բայց գաղափարն ամենաթանկ կապիտալից թանկ է: Օրինակ, ըստ ինսայդերների, 2025 թվականին Մարանելոյում սպասելու են «Մերսեդեսի» թրեքային թիմի ղեկավար Ռիկարդո Մուսկոնիին, ում La Gazzetta-ն նույնպես համարում է Հեմիլթոնի մտերիմը, որի հետ նրանք չեմպիոնական տիտղոսներ են նվաճել։

                  Կարելի է միայն կռահել, թե կոնկրետ ինչ է խոստացել Էլկանը Համիլթոնին։ Ինչ-որ անհավանական առաջընթաց տեխնոլոգիա (ինչպես Ռոս Բրաունը մինչև 2013 թվականի սեզոնը), որը, գուցե, կբացահայտվի միայն 2026 թվականին: Իսկ գուցե այս անգամ բավական էր պարզապես վարորդին գայթակղել «Ֆեռարիի» լեգենդով: Ի վերջո, տեղափոխվելու այլ հնարավորություն չկար։ «Մերսեդեսը» ճգնաժամի մեջ է, իսկ ինքը՝ մեծ չեմպիոնը, դեռ չի կորցրել իր ռեֆլեքսներն ու հմտությունները, դուրս չի եկել լավ մրցարշավային մարզավիճակից, չի կորցրել մոտիվացիան:

                  «Ֆեռարիում» Լյուիսը վերջապես կիրականացնի իր վաղեմի երազանքը և կմրցի «արքայական» ավտոսպորտում կարմիր մեքենայի ղեկին: Դեռ վաղ է խոսել տիտղոսի շանսերի մասին, բայց դժվար թե դրանք ավելի ցածր լինեն, քան «Մերսեդեսում»։ Քիչ հավանական է, որ Հեմիլթոնը վախենալու է իր Շառլ Լեկլերից: Իհարկե, մոնեգասկը կլինի Հեմիլթոնի ամենաարագ և ամենավտանգավոր թիմակիցը երկար տարիների ընթացքում, բայց նա մնում է հոգեբանորեն խոցելի և անկայուն, ոչ միշտ հուսալի և դեռ թույլ է տալիս աննկարագրելի կոպիտ սխալներ: Եթե ​​Լյուիսը վստահ չլիներ իր վրա, չէր միանա մի թիմի, որտեղ Լեկլերն է։ Ուրեմն այնտեղ ավելի մեծ գրավչություն կա, քան գումարը, քան տիտղոսը։ Խոսքը միևնույն ժամանակ ռոմանտիզմի և գիշատչին հատուկ հարձակողական բնազդի զարգացման մասին է։ Լյուիսը հաղթանակի ծարավ է, «Ֆեռարին»՝ նույնպես։ Այս դուետից կշահենք բոլորս։ Մնում է մի կերպ «գլորենք» այս 2024-ը ու ահմամբերությամբ սպասենք 2025-ին։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

                  08.06.25

                  Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

                  08.06.25

                  Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

                  07.06.25

                  Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

                  07.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականները հաղթանակ տոնեցին, այլ արդյունքներ

                  00:41 / 08.06.25

                  Բարսելոնայի կանանց թիմը՝ Իսպանիայի գավաթակիր

                  00:18 / 08.06.25

                  Ազգերի լիգան շատ լուրջ և հեղինակավոր մրցաշար է․ Դե լա Ֆուենտե

                  23:41 / 07.06.25

                  Մադրիդում կայացել է Ռեալի ու Բորուսիայի լեգենդների հանդիպումը

                  23:08 / 07.06.25

                  Նապոլին համաձայնվել է․ Օսիմհենը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

                  22:44 / 07.06.25

                  Վաղը կլինի այն օրը, երբ մենք կրկին պատմություն կկերտենք․ Ռոնալդու

                  22:08 / 07.06.25

                  🎥 Անգլիայի հավաքականը հաղթեց Անդորրայի ընտրանուն ԱԱ որակավորման փուլում

                  21:54 / 07.06.25

                  Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

                  21:18 / 07.06.25

                  Կլոպը Ռեալին ֆուտբոլիստ է առաջարկել․ Մադրիդում պատասխանել են առաջարկին

                  21:07 / 07.06.25

                  Լուսանկարը՝ ՀՖՖ

                  Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա

                  21:05 / 07.06.25

                  Մբապեն պատասխանել է ՊՍԺ-ի՝ ՉԼ-ն առանց Կիլիանի հաղթելու վերաբերյալ հարցին

                  20:41 / 07.06.25

                  Գեորգի Հարությունյանի թիմակիցը տեղափոխվեց Լիվերպուլ

                  20:15 / 07.06.25

                  Աիտ-Նուրին բուժզննում է անցել անգլիական գրանդի համար

                  20:08 / 07.06.25

                  Այսինքն՝ Ոսկե գնդակը ստանալու համար անհրաժեշտ է հաղթե՞լ ՉԼ-ն․ Ռիբերի

                  19:48 / 07.06.25

                  Ռոմանո․ նոր տեղեկություն Գարնաչոյի ապագայի վերաբերյալ

                  19:37 / 07.06.25

                  Մենք տարբեր սերունդներից ենք․ Ռոնալդուն՝ Յամալի մասին

                  19:07 / 07.06.25

                  Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի Ոսկե գնդակի մրցանակին

                  18:41 / 07.06.25

                  Տոտենհեմը մոտ է նոր մարզիչ նշանակելուն

                  18:18 / 07.06.25

                  Քիչ հավանական է, բայց երբեք մի՛ ասա երբեք․ Ռոնալդուն՝ Մեսսիի հետ նույն թիմում հանդես գալու մասին

                  17:48 / 07.06.25

                  Միջոցառումների ժամանակ Մեսսիի համար թարգմանում էի անգլերենից․ Ռոնալդու

                  17:30 / 07.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Պորտո՞ւն. ես էլ ձեր պես կարդում եմ այդ մասին. Սպերցյան

                  21:25 / 02,06,25

                  Կարդալ ավելին

                  Չեմպիոնների լիգան պատմության մեջ հաղթել է 24 ակումբ

                  12:08 / 01,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  ՖԻՖԱ Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն. Ինչ է պետք իմանալ

                  14:05 / 31.05.25

                  Կարդալ ավելին

                  ՄաքԱլիստեր եղբայրները չեմպիոն դարձան նույն տարում

                  23:41 / 26.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.