«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը Sports.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Բարսեղյանի մասին ղազախական կայքը գրել է.
«Հայ ֆուտբոլիստը ակտիվ էր, փոխանցումներ էր բաժանում: Տիգրանի ակտիվում գրանցվեց մեկ գնդակ»,-գրել է ղազախական կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Աստանան» 3։2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Ակտաուի» նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը 18-րդ րոպեին պաշտոնական խաղերում առաջին գոլն էր խփել «Աստանայի» կազմում։ 26-ամյա ֆուտբոլիստը խաղացել էր առանց փոխարինման:
