«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկով: Ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդը համարվում է «Ռեալը», բայց «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փորձել առաջ անցնել մադրիդյան ակումբից ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու հարցում,հայտնում է Marca-ն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ուժեղացնել իր կազմը նաև «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով: Հաղորդվում էր, որ հարձակվողը հետաքրքրված է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ ArmSport-ը անդրադարձել էր Դոնի վան դե Բեկին Ֆուտբոլային սկաուտ․ Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները շարքում։