Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նկատմամբ, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։
Նշվում է, որ այս տեղափոխության հնարավորությունը կա, քանի որ Մադրիդի «Ռեալը» կենտրոնացած է ամռանը Կիլիան Մբապեին ձեռք բերելու վրա: Նշվում է նաև, որ Լա լիգայի գրանդը կարող է դիտարկել Վինիսիուսից բաժանվելու տարբերակը, քանի որ նա և Մբապեն նույն դիրքն են զբաղեցնում խաղադաշտում:
Այս մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 150 միլիոն եվրո: