«Յուվենտուսը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: «Յուվենտուսի»ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ ևս երկու տարով, հայտնում է AS-ը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, թուրինյան ակումբը նախատեսում է նաև ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին: