Անգլիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Էվերթոնը» ընդունել է «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆիլ Ֆոդենը, Խուլիան Ալվարեսը և Բերնարդո Սիլվան: «Էվերթոնի» կազմում միակ գոլը խփել է Ջեք Հարիսոնը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վերջին երեք հանդիպումներում տարել է երկրորդ հաղթանակը։ «Էվերթոնն» իր հերթին երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։
«Մանչեսթեր Սիթին» 37 միավորով 4-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Էվերթոնն» իր հերթին 16 միավորով 17-րդ տեղում է։
Անգլիայի առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Շեֆիլդ Յունայթեդի» հետ, իսկ «Էվերթոնը» կմրցի «Վուլվերհեմփթոնի» հետ։ Երկու խաղերն էլ կկայանան դեկտեմբերի 30-ին։