«Ինտերը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հայտնի է դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի ցանկանում, որ Մարսիալն ազատ գործակալի կարգավիճակով մեկնի այլ ակումբ։ Մանկունյանցիների ղեկավարները կարող են խաղացողին վաճառել արդեն հունվարին:
Այս մրցաշրջանում հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։