Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին գնահատել է իր թիմի՝ Եվրո-2024-ի ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունները։
Իտալիան Ուկրաինայի հավաքականի հետ պայքարում է Եվրո-2024-ի ուղեգրի համար. թիմերն ունեն 13-ական միավոր և կհանդիպեն երկուշաբթի՝ եզրափակիչ տուրի շրջանակում։ Ոչ-ոքին բավարար կլինի Իտալիայի հավաքականին, քանի որ անձնական խաղերում թիմն ունի առավելություն:
«Ինչպես ցույց է տալիս մրցաշարային աղյուսակը, Ուկրաինայի հավաքականն ունի նույնքան միավոր, որքան Իտալիան, ուստի այստեղ ֆավորիտներ չկան:
Մեզ բարդ հանդիպում է սպասվում, մրցակիցներից հարձակողական խաղ եմ ակնկալում։ Մենք պետք է մնանք չափազանց կենտրոնացած՝ չհրաժարվելով մեր ոճից»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։